Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է. Կոնստանտին Զատուլին

25 Մարտի 2025, 18:14

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է նախապատրաստում՝ հետդարձ դեպի Մոսկվա, սակայն դա կասկածելի է: Այս մասին absatz.media-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանի պաշտոնական իշխանությունն այժմ հուսահատորեն մանևրում է, քանի որ Արևմուտքի աջակցության վրա արված խաղադրույքn, ինչպես պարզվեց, անիմաստ էր: Այս իրավիճակում Փաշինյանը ստիպված է այսուայն կողմ ընկնել: Օրինակ, նա մտադիր է Մոսկվա գալ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Փաշինյանի օրոք (ՀՀ-ի) արտաքին քաղաքականության կայունությունը և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը կասկածելի են թվում։ Սակայն հայ ժողովրդի մեջ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գաղափարը չի մեռնում և շարունակում է ապրել»,- նշել է նա։

Զատուլինը նաև նշել է, որ Փաշինյանի օրոք ռուս-հայկական հարաբերությունները դժվար թե բարելավվեն կամ վստահելի դառնան։