Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին գործուղել է Բելգիա
11 Մայիսի 2023, 20:40
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-16-ը կգտնվի Բելգիայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)»,- ասվում է որոշման մեջ: