Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով. Կարապետյան

22 Դեկտեմբերի 2025, 14:45

Քաղաքականություն

Վրաստանում աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4%-ով: Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ, ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է։ Բոլորը կարող են զգալ խանութներում և ամենուրեք՝ թանկացող ապրանքների գների միջոցով։ Ուժեղ ղեկավարը, ով տնտեսությունից ամենալավն է հասկանում՝ Սամվել Կարապետյանը, կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից»,- գրել է նա:

Հիմա եթերում