Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

13 Օգոստոսի 2025, 13:50

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Այս մասին հայտնել է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։