Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել

21 Սեպտեմբերի 2023, 22:05

Քաղաքականություն

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։

Երկուստեք ընդգծվել է Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև այսօր նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: