Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ խորհրդի նիստին
11 Դեկտեմբերի 2025, 11:16
Ես Համբուրգից մեկնելու եմ Մոսկվա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնտեղ մասնակցելու եմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, ես այստեղից մեկնում եմ Մոսկվա․ հիմա կա՞ անհամատեղելիություն, թե՞ ոչ։ Ակնհայտորեն չկա, քանի որ երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում։ Երբ կգա այն կետը, և մենք կհասկանանք որ կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք՝ ինչ որոշում կայացնել»,- նշել է Փաշինյանը։