Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ

02 Հոկտեմբերի 2023, 20:22

Քաղաքականություն

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետեւանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը եւ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: