Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

22 Հոկտեմբերի 2024, 15:09

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:

Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ: