Նիկոլ Փաշինյանը մարտի 3–4-ն աշխատանքային այցով կայցելի Վրաստան

03 Մարտի 2026, 11:40

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3–4-ը աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։ Այդ մասին հայտնում է Sputnik Georgia-ն։

Թբիլիսիում նախատեսվում է նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Բացի այդ, Կոբախիձեի և Փաշինյանի համանախագահությամբ կանցկացվի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ տնտեսական համագործակցության հարցերով։ Նիստից հետո նախատեսվում են համատեղ հայտարարություններ ԶԼՄ-ների համար։