Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Անկարա` հանդիպելու Էրդողանի հետ
12 Հունիսի 2025, 17:41
Tert.am-ը վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվել է` արդյոք նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Անկարա:
«ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- պատասխանել է Բաղդասարյանը:
Ավելի վաղ 24News-ը, հղում անելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, գրել էր, որ վարչապետ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: