Նիկոլ Փաշինյանը թուրքական գործակալ է, նրա նպատակն է քանդել Հայաստանը, Յունոնա Հակոբջանյան
15 Մարտի 2024, 22:32
Նիկոլ Փաշինյանը թուրքական գործակալ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է բժիշկ, համայնքային ակտիվիստ Յունոնա Հակոբջանյանը։
«Շատ ցավալի է տեսնել՝ ինչ է կատարվում իրականում, բայց ամեն ինչի նախադրյալները մենք տեսել ենք, ամեն ինչի մասին գրված է Նիկոլի գրքում, նրա՝ հակաարցախյան, հակառուսական ատելությունը տեսել ենք։ Նոր բան ինքը չի անում։ Արևմուտք գնալը նույնպես խաղ է, ինքը նույնիսկ Արևմուտք չի ուզում գնալ, նրա նպատակն է Հայաստանը քանդել, որովհետև ինքը թուրքական գործակալ է։ Հիմա դա պարզ երևում է։ 2014թ․ Ուկրաինային նույն ձևով խաբեցին, որ Եվրամիություն մտնի, հիմա տեսեք՝ Ուկրաինան ինչ օրը գցեցին, որ տարածքներ չէ, ամբողջ երկիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած»,- ասել է մեր զրուցակիցը։
Ըստ Յունոնա Հակոբջանյանի՝ ԵՄ-ն այժմ իր գործակալների միջոցով ուզում է Հայաստանը գցել Ուկրաինայի օրին։
«Գործակալական ցանցերն այնքան շատ են Հայաստանում, դա է պրոբլեմը։ Սփյուռքում ավելի շատ են բամբասանք լսում, քան Հայաստանում։ Սփյուռքում ապրողներից շատերը ոչ եղել են Հայաստանում, ոչ Արցախում։ Նրանց ասում են՝ Արցախում ոչինչ չեն սարքել, փողերը կերել են, նրանք էլ հավատում են։ Եթե ոչ մի տեղ չեն եղել, որտեղից իմանան, թե ինչքան բան է արվել Արցախի համար։ Առաջին հարցը, որ տալիս եմ՝ դու քանի անգամ ես գնացել Հայաստան, երբ ես վերջին անգամ գնացել, ու, ընդհանրապես, Արցախում եղել ես, թե ոչ։ Բամբասանքներն են մեզ քանդում, սպանում»,- ասել է Հակոբջանյանը։
Անդրադառնալով տնտեսությանը՝ համայնքային ակտիվիստը նշել է, որ պետք չէ գրանցել տնտեսական աճ՝ արտաքին պարտքի հաշվին:
«Տնտեսական աճը շատ կարևոր է, բայց ինչի՞ հաշվին է այն աճում՝ պարտքի՞։ Պարտքը, որ վերցնում են, ավելի շատ պարտքի մեջ են ընկնում ու այդ պարտքի դիմաց տնտեսությունը աճում է։ Իհարկե, ավելի շատ փող կա ներդնելու համար, մեծ մասը ներդրվում է նրանց գրպաններում»,- եզրափակել է Յունոնա Հակոբջանյանը։