Նիկոլ Փաշինյանը թվարկել է խաղաղության պայմանագրի ստորագրման 3 սկզբունքները

30 Հոկտեմբերի 2023, 11:27

Քաղաքականություն

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները։

Նա նշել է, որ առաջին սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնամբ, որ ՀՀ տարածքը 29․800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86․600։

«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում և հիմնական գաղափարը եղել է՝ հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ աղբյուրի և հիմք վերցնել այդ թիվը։

Այս թվերը վերցված են Խորհրդային միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից։ Այնտեղ գրված է՝ ՀՀ-ն 29․800 քառակուսի կմ է, Արբեջանական Հանրապետությունը՝ 86․600։ Այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայեցի, օրինակ, դա արձանագված է հանրագիտարանի 1977 թվականի հրատարակություններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ունենք 4 հարևան և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ:

««Կարևոր է Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարեկամական համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Եվս մեկ անգամ արձանագրում են, որ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի պետական շահերից»,- նշել է նա:

Հիմա եթերում