Նիկոլաս Կալուկյանի հաղթական դեբյուտը միանգամից երեք մակարդակներում
12 Հուլիսի 2025, 23:00
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանի նորամուտը եվրագավաթներում նշանավորվել է իր խփած գոլերով։
Այս տպավորիչ մեկնարկը վառ ավանդույթի շարունակություն է. ավելի վաղ նա աչքի էր ընկել թե՛ Հայաստանի առաջնությունում՝ «Ուրարտու»-ի կազմում առաջին խաղում, թե՛ երիտասարդական հավաքականում իր նորամուտի խաղում: