Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը պայմանագիր է կնքել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։
Նա փորձաշրջան է անցել հայկական ակումբում և իրեն լավ է դրսևորել ստուգողական հանդիպումների ժամանակ։
22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ի Սիրակյուս համալսարանի համանուն թիմում: