Նիկոլայ Մովսիսյանը՝ Նիկոլայ Պուտինի հիշատակին նվիրված բռնցքամարտի մրցաշարի ոսկե մեդալակիր
14 Նոյեմբերի 2024, 17:09
Տոմսկում չորս օր շարունակ անցկացվել են բռնցքամարտի բաց տարածաշրջանային մրցումներ՝ նվիրված մարզիչ Նիկոլայ Գրիգորևիչ Պուտինի հիշատակին: 75 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի սպորտի վարպետի թեկնածու Նիկոլայ Մովսիսյանը: Նա նաև հատուկ մրցանակի է արժանացել Ն. Գ. Պուտինի ընտանիքի կողմից:
Մրցաշարին մասնակցել է 116 մարզիկ Տոմսկի, Կեմերովոյի և Նովոսիբիրսկի շրջաններից, Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասերից, Խակասիայի Հանրապետությունից, ինչպես նաև թիմեր Ղազախստանից և Ուզբեկստանից:
Ն. Գ. Պուտինը եղել է Սեվերսկ քաղաքի սպորտային բաժնի հիմնադիրն էր և բռնցքամարտի առաջին մարզիչը: