«Նիկոլն ու Ալիևը նույնն են». Բողոքի ցույց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց
15 Մարտի 2024, 10:39
Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի դիմաց բողոքի ցույց է կազմակերպել ՀՅԴ երիտասադրական կառույցը՝ Հայ երիտասարդաց դաշնակցությունը: Նրանք իրենց բողոքն են հայտնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության կապակցությամբ, նաև Արցախը հանձնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու նրա վարած քաղաքականության դեմ: Ակցիայի մասնակիցները հյուպատոսության դարպասներին ամրացրել են Արցախի Հանրապետության դրոշը և Հայաստանի անկախության հռչակագրի մեծ տեքստը:
Նրանք վարկարկել են՝ «Նիկոլ դավաճան», «Արցախը ողջ է», «Արցախը Հայաստան է», «Ամոթ Նիկոլին», «Նիկոլն ու Ալիևը նույնն են», «Առանց Նիկոլ Հայաստան», «ազգ-բանակ-հաղթանակ»:
«Դարեր շարունակ Արցախի քաջարի ժողովուրդը կռվել ու պահել է մեր հողերը ոչ նրա համար, որպեսզի դավաճան Նիկոլ Փաշինյանը դրանք հանձնի մեր դարավոր թշնամուն: Արցախը հայկական է եւ հայկական պետք է մնա, եւ շուտով հետ կգրավենք մեր հողերը»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը: