Նկարչուհի Անժելա Աղայանի ստեղծագործությունները ցուցադրվել են Սիդնեյում
26 Դեկտեմբերի 2025, 13:00
Հայ նկարչուհի Անժելա Աղայանի աշխատանքները ներկայացվել են «Հորիզոններ հատելով» միջազգային ցուցահանդեսում, որը տեղի է ունենում Սիդնեյի Ararat Cultural Centre-ում։ Ցուցադրությունը շոշափում է հիշողության, ինքնության և մարդկային փորձառության թեմաները՝ ցույց տալով, թե ինչպես է ժամանակակից արվեստը արձագանքում համաշխարհային գործընթացներին և անձնական պատմություններին։

Նկարների վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Hayk for our Heroes բարեգործական հիմնադրամին։
Անժելա Աղայանը ծնվել է Հայաստանում, ուսանել է Վրաստանում և Իտալիայում, իսկ ներկայումս ապրում է Ավստրալիայում՝ ակտիվորեն մասնակցելով տեղի հայկական սփյուռքի մշակութային կյանքին։
