Նկարչուհի Լիանա Մկրտչյանը վարպետության դաս է անցկացրել Հայկական կիրակնօրյա դպրոցի երեխաների համար

22 Հունիսի 2023, 15:25

Մշակույթ

Ուֆայում կայացել է ռուսաստանաբնակ հայազգի նկարչուհի Լիանա Մկրտչյանի աշխատանքների հերթական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի շրջանակներում նկարչուհին «Կողքի» կենտրոնում վարպետության դաս է անցկացրել հայկական կիրակնօրյա դպրոցի երեխաների համար՝ Առնո Բաբաջանյանի երաժշտության ներքո:

Նկարչուհու ստեղծագործական ակտիվում կա 13 անհատական ցուցահանդես: Նա Ռուսաստանի նկարիչների միության անդամ է 2015 թվականից:

2003 թվականից նա մասնակցում է տարածաշրջանային, Հանրապետական, համառուսաստանյան, միջազգային ցուցահանդեսների և գեղարվեստական նախագծերի, ինչպես նաև բարեգործական ակցիաների: