Նկարիչ Մուշեղ Անտոնյանի կտավները կներկայացվեն Յարոսլավլում

08 Սեպտեմբերի 2024, 16:00

Մշակույթ

Յարոսլավլի նկարիչների միության ցուցասրահում բացվել է «Սեր. Ռուսաստան. Արև. Պուշկին» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 225-ամյակին։

Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև յարոսլավլացի հայտնի նկարիչ Մուշեղ Անտոնյանի աշխատանքները։

Նկարիչ Մուշեղ Անտոնյանը ծնվել է Վրաստանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, այնուհետեւ ուսումը շարունակել Լենինգրադում։ Անտոնյանը նաև հրաշալի մանկավարժ էր և դասավանդում էր Յարոսլավլի գեղարվեստի ուսումնարանում։