Նկարիչ Տիգրան Սարապյանի աշխատանքները՝ Մոսկվայի արևելյան գրականության կենտրոնում
16 Մայիսի 2024, 01:00
Ռուսաստանի պետական գրադարանի Արևելյան գրականության կենտրոնում մինչև մայիսի 18-ը կգործի «Տողերից մինչև բառեր» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։
Նկարիչ Տիգրան Սարապյանը ստեղծագործաբար ներկայացնում է մտորումներ ճակատագրի, այլ մարդկանց և իր հետ մարդու հարաբերությունների մասին։
Տիգրան Սարապյանը ճարտարապետ, նկարիչ է։ Ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը։ Ստեղծագործական ուղղություններն են գեղանկարչությունը, գրաֆիկան, քանդակագործությունը։