Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Նոան» 3-1 հաշվով հաղթեց հունական ԱԵԿ-ին

06 Օգոստոսի 2024, 21:55

Սպորտ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» ընդունել էր ԱԵԿ-ին և հաղթեց 3-1 հաշվով։

22-րդ րոպեին մրցակցին առաջ մղեց Գարսիան, իսկ 34-րդ րոպեին Պինսոնը հավասարեցրեց հաշիվը։

67-րդ րոպեին մեր թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի սեփական տուգանայինի մատույցներից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Գրեգորիոն հաշիվը դարձրեց 3-1։