«Նոա»-ն Երևանում հաղթեց «Լեգիա»-ին ու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ-ում է
12 Դեկտեմբերի 2025, 00:26
Հայաստանի չեմպիոն «Նոան» այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Կոնֆերենցիաների լիգայի փուլում Երևանում ընդունել է «Լեգիային» և հաղթել 2։1 հաշվով: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն:
«Հայաստանի չեմպիոն «Նոան» կարևորագույն հաղթանակ է տանում Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ: