«Նոա»-ն կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում

15 Օգոստոսի 2024, 23:46

Սպորտ

Այսօր կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-«Նոա» հանդիպումը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կայացավ Հունաստանում։ Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը 3-1 հաշվով հաղթանակ էր տարել։

Այսօրվա հանդիպման առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին և խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում, հանդիպման խաղավարտին մոտ, տանտերերը բացեցին հանդիպման հաշիվը։ Հանդիպումն ավարտվեց հունական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Այսպիսով «Նոան» հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: