«Նոա»-ն վստահ հաղթանակ տոնեց «Օլիմպիա»-ի նկատմամբ
22 Օգոստոսի 2025, 09:30
Օգոստոսի 21-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի «Օլիմպիա» – «Նոա» հանդիպումը։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել է Հայաստանի չեմպիոնի առավելությամբ 4-1 հաշվով։
«Նոա»-ի կազմում գոլի հեղինակներ են դարձել Մարին Յակոլիշը, նաև հեթ-տրիկ է ձևակերպել Իմրան Ուլադ Օմարը։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին։