«Նոան» վայրկյանների ընթացքում կրկնապատկում է հաշիվը «Բաչկա Տոպոլայի» հետ խաղում
20 Դեկտեմբերի 2024, 00:19
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում այսօր կայանում է լիգայի փուլի վերջին՝ 6-րդ տուրը։
«Նոան» սերբական «Բաչկա Տոպոլայի» դեմ արտագնա խաղի արդեն 5-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Գոլով աչքի ընկավ Մատեուշ Այասը։
Առաջին գոլից ընդամենը վայրկյաններ անց պորտուգալացի Էլդեր Ֆերեյրան կրկնապատկում է հաշիվը՝ այն դարձնելով 2։0։