Լրագրող Նոբել Առուստամյանը նկարահանվել է «Արևմտյան տրիբունա» վավերագրական ֆիլմում

16 Հունվարի 2025, 12:54

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլային մեկնաբան, հեռուստահաղորդավար, լրագրող Նոբել Առուստամյանը ներկայացրել է «Արևմտյան տրիբունա» վավերագրական ֆիլմը, որում ինքը ևս խաղացել է:

«Ամբողջ աշուն մենք ճանապարհորդեցինք տարբեր վայրերով և ձեզ համար տեսանյութեր նկարահանեցինք ռուսական ֆուտբոլի աստղերի մասին: Առաջին թողարկումը իմ վաղեմի ընկեր Իգոր Ակինֆեևի հետ է. նրա աչքերով մենք ուսումնասիրում ենք Եվրոպայի գլխավոր մրցաշարը ՝ Չեմպիոնների լիգան, որտեղ Իգորը խաղացել է երկար տարիներ։ Ստացվեց կարոտով հագեցած ժամ»,- գրել է Առուստամյանն իր տելեգրամյան ալիքում։

Ֆիլմը ռուս ֆուտբոլիստների մասին է, որոնք դարձել են արտասահմանյան ակումբների անդամ և իրենց կարիերան շարունակել Եվրոպայում։ Ֆիլմը պատմում է նաև հայ ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։