Նոել Միքայելյանը` WBC-ի աշխարհի նոր չեմպիոն

14 Դեկտեմբերի 2025, 14:56

Սպորտ

Լոս Անջելեսում դեկտեմբերի 14-ի գիշերը ռևանշ է տեղի ունեցել Նոել Միքայելյանի (28-3) և Բադու Ջեքի (29-4-3) միջև: Գերլարված մենամարտի 12 ռաունդների արդյունքում հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է շվեդին և նվաճել առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մրցավարներն արձանագրել են Միքայելյանի վստահ հաղթանակը՝ 115-111, 116-110 և 116-110:

Մենամարտի ընթացքում երկու բռնցքամարտիկներն էլ տուգանվել են՝ արգելված հարվածների համար միավորներ հանելով, ինչը միայն բորբոքել է կրքերի առանց այդ էլ բարձր ինտենսիվությունը։ Արդեն 7-րդ ռաունդից Միքայելյանը սկսել է աստիճանաբար կոտրել հանդիպման ընթացքը՝ նկատելիորեն ավելացնելով ակտիվությունն ու ճշգրտությունը։