Նոնա Ավանեսովա․ Պրոֆեսոր և գործող դաշտային հնագետը

01 Փետրվարի 2024, 23:47

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր՝ փետրվարի 1-ին, Նոնա Ավանեսովայի ծննդյան օրն է, նա դառնում է 83 տարեկան:

Նոնա Արմայիսի Ավանեսովան գործող դաշտային հնագետ է, տափաստանների Եվրասիական գոտու և Ուզբեկստանի հարավի պալեոմետալի դարաշրջանի ուսումնասիրության ոլորտի մասնագետ: Սամարղանդի համալսարանի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր, Սամարայի մշակույթի պետական ինստիտուտի մշակույթի տեսության և պատմության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսոր:

Նոնա Արմաիսովնան ծնվել է 1941 թվականի փետրվարի առաջին օրը։ Ավարտել է Սամարղանդի համալսարանի Պատմության ֆակուլտետը և արդեն 1968 թվականին պրակտիկա է անցել Պետական Էրմիտաժի վերականգնման և պահպանման բաժնում։

1979 թվականին տաղանդավոր հայուհին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն մետաղական իրերի վերաբերյալ՝ ««Անդրոնովոյի մշակութային միասնության պատմության խնդիրը» թեմայով։

Ութսունականների կեսերին դարձել է դոցենտ, 2001-ին արժանացել է պրոֆեսորի կոչման, իսկ 2002-ից ղեկավարում է համալսարանին կից հնագիտական թանգարանը: Մինչև 2008 թվականը ղեկավարել է Սամարղանդի համալսարանի Շերաբադի հնագիտական թիմը։

Ավանեսովան ավելի քան 175 գիտական աշխատանքների հեղինակ է: Նրա գիտական ժառանգությունը ներառում է պատմական նյութի հսկայական շերտ Կենտրոնական Ասիայի պալեոմետալ դարաշրջանից և մշակույթներից, որոնք միավորում են գյուղատնտեսական և և անասնապահական ավանդույթների սինթեզը:

Հիմա եթերում