Նոնա Զաքարյանը կղեկավարի Իվանովոյի հասարակական երիտասարդական խորհուրդը
04 Հոկտեմբերի 2024, 15:47
Իվանովոյի քաղաքապետարանին կից ստեղծվել է երիտասարդական հասարակական խորհուրդ, որում ընդգրկվել են երիտասարդական շարժումների, ուսումնական հաստատությունների և խորհրդատվական մարմինների ներկայացուցիչներ։
Խորհրդի նախագահ է դարձել Նոնա Զաքարյանը։ Նա նաև ղեկավարում է «Առաջինների շարժումը» մարզկենտրոնում։
Խորհրդի նպատակն է պարզել երիտասարդների կարծիքը քաղաքային տարբեր խնդիրների վերաբերյալ: