Նոնիկ Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի Ռուսաստանի պատանիների առաջնությունում
22 Մայիսի 2024, 09:40
Մերձմոսկովյան Չեխովում մայիսի 11-19-ն անցկացվել է բռնցքամարտի Ռուսաստանի 13-14 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, որի ընթացքում հայ բռնցքամարտիկ Նոնիկ Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել 66 կգ քաշային կարգում: Այս մասին գրում է yum.mossport.ru-ն:
Պողոսյանը բռնցքամարտի «Մոսկվայի երիտասարդություն» օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է (մարզիչներ՝ Ի. Սոլոմոնով և Օ. Մենշիկով):