Նոնա Եգանյանը՝ «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից

05 Մարտի 2024, 10:05

Մշակույթ

«Աստղերի ֆաբրիկա» հեռուստատեսային երաժշտական նախագծի նոր տարբերակը մեկնարկել է մարտի 3-ին ТНТ հեռուստաալիքով։

Մասնակիցների թվում է հայտնի շոումեն, հեռուստապրոդյուսեր, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի զարմուհին՝ Նոնա Եգանյանը, որի հետ ազգակցական կապերի մասին հանդիսատեսն իմացել է հենց թողարկման ժամանակ:

Նա ելույթ է ունեցել Անի Լորակի հետ: Նրանք կատարել են «Պահի՛ր իմ սիրտը» երգը։

Եգանյանը մրցույթին եկել է Սանկտ Պետերբուրգից, թեև իր հայրենի քաղաքը համարում է Իջևանը։
Նոնան 7 տարեկանից սովորել է երաժշտական դպրոցում՝ ջութակի դասարանում։ Նա հասցրել է մասնակցել մի շարք մրցույթների («Մանկական ձայն», «Մանկական նոր ալիք») և գրավել մրցանակային տեղեր: «Գնեսինների տունը» 2022 թվականի դեկտեմբերին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Սուրբ ծննդյան ալբոմ», որի ձայնագրությանը ևս Նոնան մասնակցել է Գնեսինների անվան ակադեմիայի ուսանողների հետ միասին։

2023 թվականի աշնանը տեղի է ունեցել նրա դեբյուտային թրեքի շնորհանդեսը, որը կոչվում է «Կմնա իմ սրտում»։

Նշվում նաև, որ «Աստղերի ֆաբրիկա» նախագծում ընդգրկվել են նաև Ալեքսանդր Կրուգը և Լեո Կանդելակին՝ Միխայիլ Կրուգի և Թինա Կանդելակիի երեխաները, Մարիա Գորդեևան, Նիկիտա Ուֆիմցևը և Դարյա Կոչնևան։