«Նոր ալիք 2024»-ում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

27 Հուլիսի 2024, 20:16

Մշակույթ

Երիտասարդ սիրված կատարողների «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթի եզրափակչում Հայաստանը կներկայացնի երգչուհի Անահիտ Հակոբյանը։

Անահիտն ավարտել է Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը՝ ժողովրդական երգեցողություն մասնագիտությամբ։ Մանկուց մասնակցել է միջազգային մրցույթների և արժանացել մրցանակների: Յոթ տարեկանում եղել է «Զվեզդոչկա» հեռուստանախագծի եզրափակիչ փուլի մասնակից, մասնակցել «Ոսկե ձայն» մրցույթին (1-ին տեղ), «Վերածնունդ» միջազգային մրցույթին (Գրան պրի): Նա դարձել է «Երգը բարեկամության կամուրջ է» մրցույթի դափնեկիր և հաղթել միջազգային Berlin Perle մրցույթում (2018):

Նշենք, որ «Նոր ալիք 2024» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 22-ից 27-ը Սոչիի «New Wave Hall»-ի բեմում։