«Նոր Արևակալ» երգչախմբի շնորհանդեսը՝ «Սանտա Մարիա դե Լոս Անջելես» եկեղեցում

02 Հուլիսի 2024, 11:15

Մշակույթ

Արգենտինայի երգչախմբային ընկերակցության կազմակերպած, Հայկական մշակութային միության «Նոր Արևակալ» երգչախումբը, Ռոզալբա Օնիկեանի ղեկավարությամբ, հունիսի 22-ին ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի «Սանտա Մարիա դե Լոս Անջելես եկեղեցում»:

««Նոր Արևակալ» երգչախումբը երեկոն բացել է տպավորիչ ելույթով: Երգչախումբը ներկայացրել է մի կատարում, որը հանդիսատեսին տեղափոխել է հայկական հարուստ երաժշտական ավանդույթներ և այլ միջազգային երգչախմբային երգացանկ»,- գրել է Արգենտինայի երգչախմբային ընկերակցությունը սոցիալական ցանցերում։

«Այն կիրքն ու զգացումը, որով նրանք կատարում էին յուրաքանչյուր ստեղծագործություն, խորը արձագանք է գտել սրբազան տարածքում՝ ստեղծելով մաքուր երաժշտական մոգության պահեր: Երգչախմբի նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը ակնառու էին յուրաքանչյուր նոտայում՝ մնայուն տպավորություն թողնելով բոլոր ներկաների վրա»,- ավելացրել են Ciclo Nuestro Canto երգչախմբային երգչախմբի կազմակերպիչները: