Նոր կյանքի սկիզբ․ հին տոմարով օգոստոսի 11-ին նշվում էր Նավասարդը

11 Օգոստոսի 2023, 19:57

Մշակույթ

Հին հայկական տոմարում Նավասարդը խորհրդանշում էր տարվա առաջին ամիսը («նավա»՝ «նոր», «սարդ»՝ «տարի»): Այս ամիսն ուներ 30 օր և ավարտվում էր սեպտեմբերի 9-ին։

Դա հին հայերի ամենասիրելի տոներից էր, նշանակում էր նոր տարվա սկիզբ և նոր կյանք։ Տոնը մի ամբողջ շաբաթ ուղեկցվել է ժողովրդական տոնախմբություններով ու խաղերով։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։

Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ՝ այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։

Տարբեր շրջաններում Հայաստանի բնակլիմայական տարբեր պայմանների պատճառով տոնական սեղանին մատուցվել են բազմազան ուտեստներ։ Ցորենից թխած հացը հայերը դնում էին սեղանին, որպեսզի իրենց հեթանոս աստվածները նոր տարին պտղաբեր դարձնեն։

Հիմա եթերում