Նոր նշանակումներ` Մայր Աթոռում
21 Մարտի 2024, 08:50
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/20150427/433652769_736769551911568_870928099311171943_n.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրենի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչի պարտականություններից, նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն։
Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Հայրապետյանը՝ ՀՀ Զինված Ուժերում։