Նոր ուսումնական տարին՝ Սիմֆերոպոլի Գ. Այվազովսկու անվան հայկական դպրոցում
10 Սեպտեմբերի 2025, 00:10
Սիմֆերոպոլի Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոցում սեպտեմբերի 6-ից մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Տոնական միջոցառումը համախմբել է այն սաներին, որոնք մայրենի լեզուն ուսումնասիրել են Սիմֆերոպոլի թիվ 3, 23 և 25 կրթական հաստատություններում, ինչպես նաև ծնողներին, որոնք ակտիվ մասնակցություն և աջակցություն են ցուցաբերել։
Միջոցառման հանդիսավոր բացումը սկսվել է Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ներսես Խանանյանի ողջույնի խոսքով և աղոթքով։
Մասնակիցներին ջերմորեն ողջունել են Ղրիմի հայկական ընկերության ղեկավարի տեղակալ Շամիր Խուբլարյանը, Ղրիմի հայ գրողների միության նախագահ Ռուշան Փիլոսյանը և այլք։
«Նախնիների լեզուn» համառուսական մրցույթի մասնակիցներին հանձնել են պատվոգրեր, իսկ դպրոցի սաներին՝ շնորհակալագրեր Թեոդոսիայի քաղաքային ադմինիստրացիայի կողմից:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել «Արարատ» և «Միասնություն» պարային համույթները։ Դպրոցի տնօրեն Թամարա Վինոգրադսկայայի (Գրիգորյան) ողջույնի խոսքից հետո հայտարարվել է առաջին զանգը, որն ազդարարել է Գ. Այվազովսկու անվան հայկական դպրոցի 2025-2026 թթ-ի նոր ուսումնական տարվա սկիզբը։



