Նոր ընտրությունների դեպքում մարդիկ առաջնային նայելու են երկրի տնտեսական վիճակին. Հայկարամ Նահապետյան
22 Փետրվարի 2024, 22:00
Ընտրությունների ժամանակ մարդիկ առաջնային նայելու են բենզինի գնին, ինֆլյացիային և գործազրկության մակարդակին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է լրագրող, վերլուծաբան Հայկարամ Նահապետյանը:
«Ինչքան էլ աշխարհը խառնվի, կարծում եմ՝ ընտրությունների ժամանակ մարդիկ առաջնային նայելու են երկրի տնտեսական վիճակին: Այսինքն, երբ հարցը գալիս հասնում է քվեարկելուն, մարդիկ նայում են բենզինի գինը բարձր է, թե ոչ, ինֆլյացիա կա, թե չէ, և թե ինչպիսին է գործազրկության մակարդակը: Այլ գործոններ էլ կան, բայց եթե այս գործոնների ազդեցությունները, հատկապես կապված Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հետ, ֆորսմաժորային վիճակների պատճառով հանրային կարծիքի վրա սկսեն ավելի մեծանալ, ապա քվերակության դեպքում առաջնային կլինի տնտեսական բաղկացուցիչը: Մարդկանց մեծամասնությանը հուզում են միայն այս երեք կետերը՝ բենզին, ինֆլյացիա և գործազրկություն»,- ասել է Հայկարամ Նահապետյանը: