Նորայր Պետրոսյանը գրավել է առաջին հորիզոնականը Սիբիրի քիք-բոքսինգի առաջնությունում

20 Մարտի 2024, 21:24

Սպորտ

Մարտի 14-ից մարտի 17-ը Օմսկ քաղաքում անցկացվել է Սիբիրի դաշնային օկրուգի քիք-բոքսինգի առաջնությունը։

Տոմսկի մարզի հայերի միության երիտասարդական խորհրդի ակտիվիստ, Տոմսկի շրջանի քիք-բոքսինգի հավաքականի անդամ Նորայր Պետրոսյանը 2008-2009 թվականներին ծնված մարզիկների տարիքային խմբում զբաղեցրել է առաջին տեղը 51 կգ քաշային կարգում:

Նորայրը պարում է նաև «Արին-բերդ» պարի համույթում, սովորում է հայկական կիրակնօրյա դպրոցում և ակտիվ մասնակցություն ունի հայ համայնքի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին։