Նորից եմ ասում` սա ստի ու ճշմարտության պայքար է․ Բագրատ Սրբազան
05 Մայիսի 2024, 14:15
Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան:
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց` ի սկզբանե հավատացել է, որ մարդիկ միանալու են շարժմանը:
«Ես նորից եմ ասում` սա ստի ու ճշմարտության պայքար է, դուք մտածեք` սուտը կհաղթի՞: Ոչ: Ճշմարտությունը կհաղթի, պետք է հաղթի, որ մեր ժողովուրդն ազատագրվի այս ստորացման, նվաստացման գործընթացից, ուրիշ ճանապարհ ու ելք չկա»,- նշեց Սրբազանը:
Նա ասաց` Կիրանցում, Բաղանիսում ու Ոսկեպարում ոգին հաղթել է դուխին: