Նորիկ Մակարյանը՝ Karate 1 Youth League մրցաշարի ոսկե մեդալակիր

10 Դեկտեմբերի 2025, 23:05

Սպորտ

Դեկտեմբերի 7-9-ը Վենետիկում անցկացվել է կարատեի միջազգային մրցաշարը՝ Karate 1 Youth League-ը, որը կազմակերպել էր Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF)։ Մրցումներին մասնակցել են հարյուրավոր երիտասարդ մարզիկներ ողջ աշխարհից, որոնց շարքում էր նաև Հայաստանի հավաքականը՝ ներկայացված U14, U17, U19 և U21 տարիքային խմբերի տասը մարզիկներով։

Հայկական պատվիրակության միակ մեդալը նվաճել է Նորիկ Մակարյանը, որը հաղթող է դարձել U14, մինչև 40 կգ քաշային կարգում։

Մակարյանը մրցել է Թուրքմենստանի ներկայացուցիչ Մուհամետորազ Գուլովի հետ և համոզիչ հաղթանակ տարել 4:1 հաշվով՝ նվաճելով հեղինակավոր մրցաշարի ոսկե մեդալը։