Նորվեգիան 2.8 մլն եվրո է հատկացնում Հայաստանի համար ԵԽ գործողությունների պլանին
20 Հոկտեմբերի 2023, 13:41
Նորվեգիայի կառավարությունը 32,000,000 նորվեգական կրոն (մոտ 2,769,000 եվրո) կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի համար:
Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից։
Եվրոպայի խորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հելգե Սելանդը այս առիթով հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: