Նուբար Աֆեյանն Արցախում տիրող իրավիճակը սարսափելի և անմարդկային է անվանել
11 Օգոստոսի 2023, 18:11
Գործարար և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն Արցախում տիրող իրավիճակը սարսափելի և անմարդկային է անվանել։
«Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ ես սարսափելի և անմարդկային եմ համարում իրավիճակը Արցախում»,- գրել է Աֆեյանը թվիթերյան իր միկրոբլոգում։
Նա հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի զեկույցը, որում Լուիս Մորեն Օկամպոն Լաչինի միջանցքի շրջափակումը համարել է որպես ցեղասպանություն։