Նունե Ասատրյանը՝ աշխարհի չեմպիոն

17 Մարտի 2025, 10:21

Սպորտ

Հայազգի մարզիկ Նունե Ասատրյանը նվաճել է Սերբիայի Նիշ քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

60 կգ քաշային կարգի եզրափակչում 23-ամյա Նունեն 5:0 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գրաֆեևային։

Աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալից բացի արժանացել է նաև դրամական պարգևի: