Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
30 Ապրիլի 2024, 09:40
Ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Նունե Ասատրյանը (60 կգ) նվաճել է Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնության արծաթե մեդալը, գրում է sportball24.com-ը:
Կրասնոդարից 23-ամյա հայուհին մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվել է Սերբիայի ներկայացուցիչ Նատալյա Շադրինային, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի կազմում, սակայն 2021 թվականին մարզական քաղաքացիությունը փոխել է սերբականի։
Շադրինան միաձայն որոշմամբ հաղթել է Ասատրյանին:
Նունեն ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, սակայն այժմ ապրում է Կրասնոդարում և ներկայացնում է Ռուսաստանը։