Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոն

11 Նոյեմբերի 2024, 19:45

Բոլոր

Նոյեմբերի 1-ից 10-ը մերձմոսկովյան Սերպուխով քաղաքում անցկացվել է Ռուսաստանի բռնցքամարտի 19-40 տարեկան կանանց առաջնությունը: Թիմային ընդհանուր հաշվարկի արդյունքներով առաջին տեղը վստահորեն զբաղեցրել Է Կրասնոդարի երկրամասի թիմը, որի կազմում Նունե Ասատրյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն:

«Վերցրեց և հաղթեց»,- տելեգրամյան ալիքում գրել է Կրասնոդարի երկրամասի Տիմաշևսկի շրջանի ղեկավար Անդրեյ Պալին։

Նունե Ասատրյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է (2020, 2023, 2024): 2024 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ:

Նունե Ասատրյանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանում։ Նրա առաջին մարզիչը եեղել է Ռաֆիկ Ղուկասյանը։ Ներկայումս նա մարզվում է Կրասնոդարի «Իմպերիալ» մարտարվեստի դպրոցում։