Նունե Ասատրյանը դուրս է եկել բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչ
15 Մարտի 2025, 21:34
Սերբիայի Նիշ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը ՌԴ-ից մասնակցում են հինգ մարզուհիներ։
Ռուսաստանի եռակի չեմպիոն, Եվրոպայի 2024 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Նունե Ասատրյանը 60 կգ քաշային կարգում դուրս է եկել եզրափակիչ:
Բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան մարտի 16-ին։
շ