«Նուռ» պարային դպրոցը՝ Ռուսաստանում կայացած փառատոնի հաղթող

02 Մայիսի 2025, 00:10

Մշակույթ

Ապրիլի 25-ին «Նուռ» հայկական պարի դպրոցը Մոսկվայում մասնակցել է «София-Русь» նախագծի «Ռուսաստանը բազմադեմ է» ժողովրդական պարի փառատոնին:

Համույթի սաները պատվով ներկայացրել են հայկական մշակույթը և դարձել 1-ին կարգի դափնեկիր: Պարի դպրոցի ղեկավարը Անի Վարդանյանն է: