Նույնիսկ չեզոք կարգավիճակում ռուս մարզիկը պետք է մեկնի Օլիմպիական խաղերին․ Յանա Եգորյան

27 Հունիսի 2024, 17:15

Սպորտ

Հայազգի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը խոսել է 2024 թվականի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ՌԴ մարզիկների հնարավոր մասնակցության մասին:

«Իմ կարծիքը միշտ եղել է մարզիկների օգտին։ Կարծում եմ, որ դա իրենց աշխատանքն է, իրենց նպատակները, իրենց երազանքները։ Ցանկացած մարզիկ, ով հնարավորություն ունի մեկնել 2024 թվականի Օլիմպիական խաղերին, պետք է օգտվի դրանից։ Նույնիսկ եթե դա ենթադրում է չեզոք կարգավիճակ: Մենք բոլորս ռուսական անձնագրերով ենք և սիրում ենք այն երկիրը, որտեղ ապրում ենք։ Բայց դա քո գործն է, որին տրվել ես երկար տարիներ: Ինչու պետք է զրկվես այդ հնարավորությունից»,- Եգորյանի խոսքը մեջբերել է «Իզվեստիան»։

2024 թվականի Օլիմպիական խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: