Նույնիսկ շրջափակման պայմաններում՝ արցախցին հնար է գտնում. Ավետարանոցից տեղահանված Աելիտայի պատմությունը
12 Հուլիսի 2023, 00:11
Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքից տեղահանված Աելիտա Դանիելյանը որդու ընտանիքի հետ միասին պատերազմից հետո վարձով է բնակվում Հովսեփավանում: Տիկին Աելիտան «Արցախպրեսին» պատմել է, որ ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը որդու աշխատանքն է ջրամատակարարման համակարգում:
«Մշակում ենք նաև մեզ հատկացված տնամերձ փոքր հողակտորն ու այգին: Բանջարաբոստանային մշակաբույսեր ենք ցանել, որոնցից ստացված բերքի մի մասը իրացնում ենք՝ նաև այդպես հոգալով ընտանիքի ապրուստը»,- ասել է Աելիտան:
Նրա խոսքով՝ այն ժամանակ լոբու, վարունգի, դդմիկի բերքն ու կանաչեղենը կարողանում էին մայրաքաղաք հասցնել և իրացնել: Հիմա՝ Արցախի ամբողջական շրջափակման և տրանսպորտային վառելիքի սղության հետևանքով, դեպի Ստեփանակերտ ուղևորափոխադրում իրականացնող երթուղայինները գերծանրաբեռնված են աշխատում և անհնար է ապրանքի համար տեղ գտնել:
Տիկին Աելիտայի ընտանինքն էլ այժմ մի կերպ է կարողանում հասնել Ստեփանակերտ և մի քանի օր մնալով բարեկամի տանը՝ վաճառում է եղածն ու վերադառնում: