Նույնիսկ տեսաուղերձների հարցը չի լուծել Վերաքննիչ դատարանը․ Արամ Վարդևանյան

31 Մարտի 2026, 19:55

Քաղաքականություն

Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց, թողնելով այն առաջիկա դատական նիստին: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է: Չնայած այս ամենին վստահ եղեք իրավունքը պետք է գերակայի և կգերակայի։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։